Վերահսկենք մեր շրջակա միջավայրը

.Ինչպիսի միջավայրում ենք ապրում մենք, փորձեք ինքներդ գնահատել ձեր շրաջակա միջավայր որակը:

Ես կարծում եմ, որ ապրում եմ անառողջ միջավայրում: Քանի որ ես ապրում եմ խիտ բնակեցված թաղամասում, հետևաբար ես ավելի մեծ ազդեցություն եմ կրում մարդածին գործոններից: Աղմուկը, կիսակառույց շենքերի փոշին, գործարանների և ավտոմեքենաների արտանետումները և այլ շատ ու շատ բաներ իրենց տեղը կգտնեն իմ օրգանիզմում և կվնասեն այն, եթե իհարկե արդեն չեն վնասել: Իհարկե ես սիրում եմ ին ծննդավայրը և բնակավայրը, բայց միշտ նախանձով եմ նայել այն մարդկանց, որոնք ապրում են գյուղերում, թեև առանց մշտական ջրի, հարմարությունների, համակարգչի ու ինտերնետի, բայց առողջ ու լի գեղջկական ծածուկ երջանկությամբ:

Յուրաքանչյուրը, անգամ դու, երբևէ արազել է ապրել գյուղում, հեռու այս քաղաքային միօրինակ կյանքից, իսկ իրականում՝ հեռու այս մոխրագույն քաղաքից՝ կեղտոտ ու աղմկոտ:

 

.Ինչպես եք պատկերացնում շրջակա միջավայրի վերահսկողությունը, ինչպես այն դարձնել ավելի արդյունավետ: Ինչ դեր ունի հասակարական վերահսկողությունը, ինչպես մեծացնել այն:

Շրջակա միջավայրի վերահսկողութուն ասելով հասկանում ենք բնօգտագործման և բնապահպնական կազմակերպությունների, ինչպես նաև անհատների վերահսկողությունը շրջակա միջավայրի վրա:  Սակայն այդ վերահսկողությունը իրականացնելու համար հարկավոր են համակարգված և լիարժեք օրենքներ, հսկողություն՝ դրանց իրականացման համար, այսինքն հատուկ վերապատրաստված մարդիկ կամ մարմինններ: Համարում եմ անհրաժեշտ տուգանքների սահմանումը ըստ աղտոտման չափսերի:

Հարկավոր է սահմանափակել գործարանների և արտադրամասերի թափոնների և վտանգավոր քանակը:

Կարևոր եմ համարում նաև կրթադաստիարակչական գործոնը:

 

Պետք է մարդկանց մեջ վերածնել սերը դեպի բնությունը, իսկ դա անելու լավագույն միջոցը դպրոցներն ու բազմաբնույթ միջոցառումներն են:

Կարևոր եմ համարում նաև բավականաչափ  ռեսուրսների տրամադրումը բնապահպանությամբ զբաղվող կազմակերպություններին:

 

.Ինչ ես անում դու, որպեսզի բարելավես շրջակա միջավայրի որակը:

Շրջակա միջավայրի որակը պահպանելու և բարելավելոը համար անհրաժեշտ է մեծ պատրաստակամություն և ցանկություն: Ցավոք, ներկայիս հասարակության միայն չնչին մասը ունի վերը նշված հատկանիշները: Կարծում եմ, ինձ կարելի է դասել այդ փոքրամասնության շարքին:

Մեծին հասնելու համար պետք է սկսել փոքրից: Շրջակա միջավայրի որակը բարելավելու համար ես պետք է ինքս չաղտոտեմ այն և զերծ պահեմ շրջապատս ավելորդ աղտոտումից, ինչը ինձ մոտ կարծում եմ ստացվում է: Երկրորդ քայլը դա իմ ազդեցությունն է շրջապատող մարդկանց վրա: Եթե դուք այցելեք մեր շենք, առաջին բանը, որ կտեսնեք, դա աղբամանն է հղումով՝<< Եթե խոզ չես, աղբը թափիր դռնից ներս>>, որը իրականություն է դարձել իմ և իմ պապիկի ջանքերի շնորհիվ: Ես փորձում եմ անել այն ամենը, ինչ իմ ուժերի սահմաններում է, ցավոք ավելին անել հնարավոր չէ. ես չեմ կարող կիրառել տեխնոլոգիական, ճարտարապետական կամ ինժեներակազմակերպական միջոցառումներ: Դրանք իմ ուժերից վեր են:

 

 

. Հիմնավորել թե ինչու միջազգային համագործակցույթունը բնապահպանության բնագավառում չի տալիս ակնկալվող ցանակի արդյուք:

Երբ բնության շահագործումը մարդկության կողմից հասավ ահռելի մասշտաբների և մարդիկ հասկացան, որ դա վնասում է և՛ բնության որակը, և՛ իրենց առողջությանը, նրանք ստեղծեցին համագործակցություններ: Սկզբում՝ երկրի ներսում, ապա միջազգային:  Այդ համագործակցություննե-րը բավականաչափ բարելավեցին շրջակա միջավայրը, սակայն ինչու՞ դրանք չեն տալիս ակնկալվող արդյունք: Բանը նրանում է, որ բնակչությունը տարեց տարի աճում է և դրա հետ մեկտեղ աճում են նաև պահանջները: Դրանք բավարարել է պետք, դրա համար էլ զարգանում են տեխնոլոգիաները: Տեխնոլոգիաները բնականաբար վնասում են բնությունը և ինչքան էլ մենք փորձենք կանխել այդ վնասենրը, մենք չենք կարող վերացնել դրանք, քանի որ ապրել է պետք, իսկ ապրելու համար մեր էգոիստ հասարակությունը պատրաստ է ամեն ինչի: Ինչպես ասում են.

<< Մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ>>, այսպիսին է մեր՝ մարդկանց մտածելակերպը, այսպիսին ենք մենք:

(Կից կաորղ եք դիտել այս հոլովակը) —-> http://www.youtube.com/watch?v=2FPbA6Pjxsk

 

 

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s